Վրաստանի «Շումխան ուայնս» գինեգործական ընկերության 100 հազար շիշ գինով բեռնված 10 բեռնատարներ ներկայում կանգնեցված են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Նուցա Աբրամիշվիլիին, դրա պատճառն այն Է, որ ռուբլու արժեզրկման պատճառով սահմանափակվել Է արտարժույթի փոխանցումը Ռուսաստանի սահմ աններից դուրս:

 

«Ռուսաստանից մեզ ուղարկել են ակցիզային դրոշմանիշները, որոնք արդեն փակցված են շշերի վրա, փաստորեն արտադրանքը վաճառվել Է: Բայց ելնելով այն բանից, որ ապրանքի բեռնումը տեղի Է ունենում կանխավճարի դեպքում, իսկ տնտեսական ճգնաժամի պատճառով սահմանափակված Է արժույթի փոխանցումն արտասահման, ապա մենք հարկադրված ենք դադարեցնել արդեն դրոշմավորված ապրանքը»,- հայտարարել Է Աբրամիշվիլին:

 

Նրա խոսքով՝ բեռնումը պետք Է վերսկսվի փետրվարին, բայց նկատի ունենալով Ռուսաստանի անկայուն իրադրությունը, ոչ մի երաշխիք չկա, որ խնդիրը կկարգավորվի, իսկ ապրանքը կուղարկվի գործընկերներին:

 

Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, «Ասկանելի» ընկերության հիմնադիր Ջիմի Չխաիձեի խոսքով՝ ռուբլու փոխարժեքի անկայունության պատճառով գինու արտահանումը Ռուսաստան դադարեցված Է. մասնավորապես, ընկերությունը 2015 թվականի հունվարին պատվերներ չի ունեցել:

 

Նույն բանն Է ասում նաեւ «Թբիլգինի» ընկերության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքով՝ դեկտեմբերին ընկերությունն ուղարկել Է մեծ խմբաքանակի գինի, իսկ հունվարին ոչ մի պատվեր չի ստացել: