Սաուդյան Արաբիան, որը հինգշաբթի օրն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուրբաթ օրը հրաժարվել է ԱԽ-ում իր տեղից վերջինիս «երկակի չափանիշների» քաղաքականության և միջազգային խնդիրների ոչ արդյունավետ լուծման պատճառով:

 

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի ԱԽ-ի անարդյունավետ գործունեության օրինակ է բերել Պաղեստինյան խնդիրը, որն արդեն 65 տարի է, լուծում չի ստանում, ինչպես նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում առկա պրոբլեմները, որոնք ՄԱԿ-ը չի կարողանում կարգավորել, ինչպես Սիրիայի դեպքում:

 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Չիլիի, Նիեգրիայի, Լիտվայի և Չադի հետ միասին ընտրվել էին իբրև ՄԱԿ-ի ԱԽ-ի 2014-2015թթ. ոչ մշտական անդամներ: