Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի' Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Բլաժ Կավիչիչի նկատմամբ տարած հաղթանակն իր կարիերայում 70-րդն էր այս մրցաշարում:
Արդյունքում, Ֆեդերերը պատմության մեջ դարձավ առաջինը թենիսիստը, ում հաջողվել է Australian Open-ում հատել 70 հաղթանակների սահմանագիծը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարացի լրագրող Ռենե Շտաուֆերը:
Նշենք, որ շվեյցարացին Australian Open-ին մասնակցում է արդեն 15-րդ անգամ: Ֆեդերերը մրցաշարը հաղթել է 4 անգամ: