Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց ATP-ի ամփոփիչ մրցաշարի ուղեգիր: Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 4-11-ը Լոնդոնում:

Ֆեդերերն իր տեղը մրցաշարում ապահովեց Փարիզի մրցաշարի երկրորդ տուրում Կևին Անդերսոնի նկատմամբ 6:4, 6:4 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Շվեցարացին ամփոփիչ մրցաշարին կմասնակցի անընդմեջ 12-րդ անգամ: Այս ցուցանիշով նա հավասարվեց Իվան Լենդլին: Բացարձակ ռեկորդակիրն Անդրե Աղասին է՝ 14 անընդմեջ մասնակցություն:

Նշենք, որ 32-ամյա շվեյցարացին 6 տիտղոս է նվաճել այս մրցաշարում ( 2003, 2004, 2006, 2007, 2010, 2011):