ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում միմյանց հետ կպայքարեն Կառոլին Վոզնյացկին և Սերենա Ուիլյամսը:

Կիսաեզրափակչում Վոզնյացկիի մրցակիցը՝ Պեն Շուայը 6:7 (1:7), 3:4. հաշվի ժամանակ հրաժարվեց պայքարից մկանային ջղաձգումների պատճառով:

Եզրափակչում Վոզնյացկիի մրցակիցը Սերենա Ուիլյամսն է, ով կիսաեզրափակչում 6:1, 6:3 հաշվով պայքարից դուրս թողեց Եկատերինա Մակարովային: