Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեին և դարձավ մրցաշարի չեմպիոն:
3 ժամ 39 րոպե տևած պայքարն ավարտվեց 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:3, 6:0 հաշվով:
Սա 27 -ամյա թենիսիստի կարիերայի 5-րդ հաղթանակն էր Australian Open-ում, և 8-րդը՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: