Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց պայքարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց մրցաշարի գործող չեմպիոն Ստանիսլավ Վավրինկային:
3 ժամ 2 րոպե տևած պայքարն ավարտվեց 7:6 (7:1), 3:6, 6:4, 4:6, 6:0 հաշվով:
Եզրափակչում Ջոկովիչի մրցակիցն Էնդի Մարեյն է: