Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից 2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից' բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տե ղափոխվել Գ.Սաթումյանը:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

 

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Սաթումյանը հիշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 00.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում, դանակահարվելու հետևանքով:

 

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

 

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։