Թուրքիայի Ֆեթհիյե առողջարանի նավահանգստում հունվարի 21-ին այրված զբոսանավը, ենթադրաբար, պատկանում էր ռուս գործարարին, հաղորդում է Daily Mail-ը: Մինչդեռ այրված նավի սեփականատիրոջ անունը նշված չէ, հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է:
Հաղորդվում է, որ բռնկումից հետո զբոսանավի մնացած մասը խորտակվել է լույս հունվարի 22-ի գիշերը: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս պարզ չեն: Daily Mail-ը գրում է, որ հրդեհի հետևանքով վիրավորվել է զբոսանավի կապիտանը. 64-ամյա Վլադիմիր Լոպատան տեղափոխվել է հիվանդանոց՝ ածխածնի օքսիդի թունավորում ախտորոշմամբ:
27-մետրանոց «Աննա թագուհի» զբոսանավը կառուցվել է 2009 թվականին, այն շարժվում էր Միացյալ Թագավորության դրոշի ներքո և արժեր մոտ վեց միլիոն դոլար: