Լոնդոնի «Չելսին» աշխատակցին հեռացրել է աշխատանքից՝ Սեսկ Ֆաբրեգասին «օձ» անվանելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել «Ստենֆորդ Բրիջում», դեռևս մրցաշրջանի սկզբին, սակայն տեսանյութը նոր է հայտնվել:
Աշխատակիցն իսպանացուն ասել է. «Դու օձ ես, դու «Արսենալ» ես:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասն «Արսենալում» անցկացրել է ավելի քան 300 խաղ և «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականին «Բարսելոնայից»: