Նախօրեին Տավուշի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարձակման զոհ են դարձել տարեց մի տղամարդ և վերջինս 59-ամյա որդին:

 

Դժբախտաբար, դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով 59-ամյա տղամարդը մահացել է:

 

Հունվարի 24-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք մուտք են գործել 1929թ. ծնված Կարլեն Իսրայելյանին պատկանող տնակ և պահանջել գումար և երբ վերջիններս հրաժարվել են գումար տալ՝ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են նրան և որդուն՝ ինչի հետևանքով 59-ամյա Ռ.Իսրայելյանը մահացել է, իսկ Կ.Իսրայելյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

 Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում