armnoc.am Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելման նպատակով:

«Գրիպի հետ կապված' առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում: