ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում է կատարվում էլեկտրոնային եղանակի: Կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ակնկալվում է, որ տվյալ փոփոխությունը կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով, իրական ժամանակում»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ: