Ռուսական հատուկ ծառայությունները կանխել են «Իսլամական պետության» մի խումբ զինյալների ներթափանցումը Հյուսիսային Կովկաս, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է մի խումբ ահաբեկիչների ներխուժումը, որոնք վերապատրաստվել են ԻՊ-ի շարքերում: Այդ խմբի ամդամները պետք է տեղակայված լինեին Հյուսիսային Կովկասում և միանային տարածաշրջանում գործող բանդիտական խմբերին», - ասել է Ազգային Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին:

 

Նա նշել է, որ գործողությունն անցկացվել է մի շարք արևմտյան երկրների հատուկ ծառայությունների մասնակցությամբ: