Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ մշակող մասնագետները հայտարարում են, որ այն կարող Է պատրաստ լինել մինչեւ այս տարվա վերջը, այսինքն՝ ավելի վաղ սահմանված ժամկետներից զգալիորեն ավելի շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես BBC-ին հայտնել են Inovio Pharmaceuticals դեղագործական ընկերության ներկայացուցիչները, պատվաստանյութն արդեն փորձարկվել Է ոչ խոշոր կենդանիների վրա, այժմ այն պլանավորվում Է թեստավորել պրիմատների վրա, իսկ տարվա երկրորդ կեսին սկսել փորձարկումները մարդկանց վրա:
Մինչդեռ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը երկրի բնակչությանը կոչ Է արել համախմբվել վիրուսի դեմ պայքարում:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում Է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել Է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը գիտնականները համարում են պատմության մեջ խոշորագույնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երեքից մինչեւ չորս միլիոն մարդ կարող Է ախտահարվել Հարավային, Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայում: