ԱՄՆ-ի հինգերորդ սերնդի F-35 կործանիչի փորձարկումները խուճապ են առաջացրել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափի բնակիչների շրջանում:
Այդ տարածում հզոր ձայնային հարվածները վախեցրել են մարդկանց: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունն արձանագրել է 10 ձայնային հարված, որոնք 1.5 ժամվա ընթացքում տեղի են ունեցել Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգների ափերի մոտ, հաղորդում է Associated Press-ը:
Մինչդեռ, տեղական բնակիչները զգացել են վիբրացիան: Շատերը կարծեցին, թե տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ավելի ուշ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հաստատել են, որ ափամերձ տարածքում F-35 կործանիչի թռիչքային փորձարկումներն են անցկացվել: