Կառավարությունը հավանություն տվեց Շիրակի մարզում նոր' 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը ստեղծելու նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը տարեկան փորձաքննում է շուրջ 3900 անձի:
Համաձայն գործող նորմացույցի՝ ընդհանուր բնույթի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները պետք է տարեկան փորձաքննեն 3200-3600 անձի, այսինքն՝ ամենաշատ ծանրաբեռնվածության դեպքում փորձաքննվողների թիվը չպետք է գերազանցի 3600-ը: «Նման ծանրաբեռնվածության պատճառով շատ հաճախ տուժում է իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների որակը:
Ակնկալվում է, որ Շիրակում 3-րդ ԲՍՓՀ-ի ստեղծման արդյունքում յուրաքանչյուր ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի: Կբարձրանա փորձաքննությունների որակը, քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Մինչև 18 տարեկան անձանց բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացնի մասնագիտացված ԲՍՓՀ»,- ասաց Ասատրյանը: