Դորտմունդի «Բորուսիան» այսօր Բունդեսլիգայի 19-րդ տուրում կհանդիպի «Ինգոլշտադտին»: Դորտմունդիյան թիմի թվիթերյան միկրոբլոգը ներկայացրել է ակումբի հավանական մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի 18:30-ին: