Գերմանիայի Մյունխեն քաղաքում շարունակվում է օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարը (IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:
Երեկ' հունվարի 29-ին, 10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց վարժությանը մասնակցող 56 երիտասարդները կրկնել են վարժությունը:
Մեր հայրենակիցներ Զավեն Իգիթյանն ու Բենիկ խլղաթյանը գերազանց են հանդես եկել' անհամեմատ բարելավելով արդյուքները: Զավեն Իգիթյանը խոցել է 577 միավոր և 4-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ' նախորդ կրակի համեմատ բարելավելով արդյուքնը 4 միավորով: Եզրափակչում Զավենին չհաջողվեց բարելավվել դիրքերը: Զավեն Իգիթյանը եզրափակիչ 8-նյակում մրցելույթն ավարտեց' մնալով նույն 4-րդ հորիզոնականում: Նրա անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:
Նույն վարժությունում հանդես եկող Հայաստանի մյուս մասնակիցը ' Բենիկ Խլղաթյանը, գրավել է 11-րդ տեղը' խոցելով 571 միավոր: Նա նախորդ արդյունքի համեմատ խոցել է 10 միավոր ավելի և մրցաշարային աղյուսակում բարելավել դիրքերը 17 հորիզոնականով: Բենիկ Խլղաթյանի'մյունխենյան միջազգային մրցաշարում խոցած 561 և 571 միավորները անձնական ռեկորդ են: Մարզչի հետ հեռախոսազրույցում նախապես ասել է, որ մեծ ցանկություն ունի եզրափակչում հայտնվելու, և փաստացի, շատ է մոտեցել ցանկության իրականացմանը: Նրա անձնական մարզիչն է Արմեն Սիմոնյանը:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդների պայքարում հանդես եկող 60 մարզիկները նույպես կրկնել են վարժությունը: Հայկ Բաբայանը բարելավել է արդյունքը, խոցելով 616,6 միավոր, գրավել է 36-րդ տեղը: Վրեժ Թորոսյանը գրավել է 50-րդ տեղը' խոցելով 613,1 միավոր:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժության 101 մասնակցից Մարիամ Միքայելյանը գրավել է 80-րդ տեղը' խոցելով 409,6 միավոր, Իրինա Լաուերը(Աղաջանյան) խոցել է 408.2 միավոր, սակայն կրակից հետո, հրաձգության հատուկ համազգեստի' չափանիշներին չհամապատասխանելու պատճառով, որակազրկվել է:
Այսօր մեծահասակների պայքարում հանդես եկող և՛ կանայք, և՛ տղամարդիկ կկրկնեն վարժությունները, որտեղ հանդես են գալիս հրացան ձևում'Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, Քրիստիան Լաուերը և ատրճանակ ձևում' Էլմիրա Կարապետյանը:
Հայ մարզիկները հայրենիք կժամանեն հունվարի 30-ի գիշերը' լույս 31-ի առավոտ ժամը 04:30-ին:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը միջազգային մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն մրջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: