Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գնահատել է թիմը լքելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայությունով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ինձ «Բարսելոնայում» ամեն ինչ դուր է գալիս: Երջանիկ եմ և խաղալու համար առաղջություն ունեմ: Նման պայմաններում դժվար է հեռանալու որոշում կայացնել: Հիանալի թիմ է ու քաղաք, խաղացողներն էլ կարծես այլ մոլորակից լինեն: Պետք է, սակայն, հաշվի առնել բոլոր փաստերը և հնարավոր է կայացնել շատ բարդ որոշում: Այժմ, սակայն, կենտրոնանցած եմ «Բարսելոնայի» վրա, — Նեյմարի խոսքը մեջբերում է Abola-ն: