Ադրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում լագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի ներդրումների և մարկտեինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

 

Նա նշել է, որ այդ նպատակներով կարող է օգտագործվել SOCAR-ի ենթակառուցվածքը:

 

«Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ԲԲԸ-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, եղած ծավալը բավարար չէ: Այդ պատճառով ծրագրվում է գազ ներմուծել Ռուսաստանից: Դրա համար SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները»,- հավելել է նա: