Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարի հնարավոր տեղափոխությանը մադրիդյան թիմ:

«Նեյմարը շատ լավ ֆուտբոլիստ է, ով ունակ է դաշտում որոշիչ դեր խաղալ: Հիմա, սակայն անհեթեթություն է ինչ-որ բան հաստատելը: Տեսնենք, ֆուտբոլն անկանխատեսելի է: Տրանսֆերային շշուկները միշտ լինելու են, բայց մի բան հաստատ է՝ երբեք չեք տեսնի Ռամոսին «Բարսելոնայում»»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը: