Աֆղանստանում բնակվող 5-ամյա Մուրթազ Ահմադին վերջապես ստացավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի իրական մարզաշապիկը:

Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկա է եղել ֆեդերացիայի բազայում տեղի ունեցող մարզումներին և ստացել է Մեսսիի համարով կատալոնյան թիմի մարզաշապիկ:

Ֆեդերացիան նաև հաստատել է, որ կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ հանդիպում կազմակերպելու համար:

«Սիրում եմ ֆուտբոլն ու Մեսսիին: Մի օր կհանդիպեմ նրա հետ: Ցանկանում են նրա նման լինել»,- ասել է փոքրիկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր փոքրիկի լուսանկարները, ով կրում է պոլիէթիլենային տոպրակից շապիկ' վրան գրված Մեսսի:

5