Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը դրամահավաք է նախաձեռնել, որով նախատեսվում է Գյումրիում ապրող 13 ծայրահեղ աղքատ ընտանիքների համար բնակարան ձեռք բերել:

 

 

Անգլիական www.crowdfunder.co.uk կայքի միջոցով մեկնարկած ակցիան նախատեսում է 55 օրում հավաքել 120 հազար ֆունտ ստերլինգ:

 

 

Նախաձեռնությունը բավականին մեծ տարածում է գտել համացանցում, արդեն կան բազմաթիվ աջակիցներ: Գաղափարն իրագործելու համար կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումները, որոնցից մեկը «Երևանը` Գյումրիի կողքին» խորագիրն է կրում:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը նախաձեռնության աջակից Լևոն Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ են իրատեսական համարում քաղաքացիական նախաձեռնության միջոցով այդքան մեծ գումարի հայթայթումը, վերջինս մեզ պատասխանեց. «Քաղաքացիական նախաձեռնությունները իմ համար լավագույն տարբերակն են, ուստի վստահ եմ, որ արդյունքի կհասնենք: Այս նախաձեռնությանը միացել են հազարավոր մարդիկ, այնպես որ չեմ կասկածում, որ այն կհաջողի»:

 

 

«Երևանը` Գյումրիի կողքին» նախաձեռնությանը միանալու համար մարդիկ կարող են փետրվարի 28-ին, ժամը` 14.00-ից -16.00-ն գնալ Մաշտոցի պուրակ եւ առձեռն գումար փոխանցել, այնուհետև կազմակերպիչները հավաքված գումարը կփոխանցեն ընդհանուր ֆոնդին: