Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպյեն քաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել: Որոշ տեղեկություններով՝ երկու ավտոմեքենա է պայթել, որոնցից մեկը պատկանում էր արտակարգ իրավիճակների ծառայությանը:

 

«Ավտոմեքենաների այրվող բեկորներն ընկել են նույնիսկ մոտակա շենքերի տանիքների վրա, ինչ-որ հատվածում հրդեհ է բռնկվել»,- ասել են ականատեսները:

 

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տարածքն այժմ շրջափակված է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի իրավապահ մարմինները տեղացիներին խնդրել են առանց անհրաժեշտության դուրս չգալ իրենց տներից: