Երկու հզոր պայթյուն է որոտոցել Քաբուլուի կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված են որոշ ռազմական և դիվանագիտական կառույցներ. այս մասին հայտնում է gazzeta.ru-ն:

 

Միջադեպի արդյունքում երկու ոստիկան է վիրավորվել:Ըստ Աֆղանստանի ՆԳՆ-ի, ահաբեկչությունն ուղղված էր անվտանգության ազգային ուժերի աշխատակիցների դեմ:

 

Քաբուլի ոստիկանությունը կարողացել է բերման ենթարկել կասկածյալներին: Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ ոք չի ստանձնել գործողության պատասխանատվությունը: