Այսօր ժամը 10:00-ից 10:03-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է 10 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը:

 

Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ:

 

Վերոնշյալ խախտումները տեղի են ունեցել 10/2 Էրեբունի, 14/19 Էջմիածին, 9/44 Կենտրոն, 8/29 Շենգավիթ, 1/9 Ավան, 36/31 Վայք, 9/9 Կենտրոն, 10/40 Էրեբունի, 27/30 Արգել, 13/5 Արարատ ընտրատարածքներում: