Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
«Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 13։11-ին Լենքորանի կայանից 22 կիլոմետր հարավ-արևելք»,- ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են սեյսմոլոգիական կենտրոնից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա։