ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում նոր տեսանյութ են տեղադրել: Մոտ 22 րոպե տևողությամբ հոլովակում ցույց է տրված, թե ինչպես են ծայրահեղականները պատրաստվում Եմենում հարձակումներից մեկին:

 

Փետրվարի 3-ին հրապարակված տեսանյութի մեծ մասը զբաղեցնում են ռազմական գործողությունների կադրերը՝ պայթյուններն ու հարձակումները, ինչպես նաև գրավված զենքն ու զինամթերքը:

 

Սակայն, տեսանյութի մեջտեղում զինյալները ցույց են տվել չորս պատանդների հերթական մահապատիժը. տղամարդակնց գլխատել են կացնով: Հայտնի չէ, թե ովքեր էին մահապատժի ենթարկվածները: