«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերությունից ազատ են արձակել 37 քրիստոնյա ասորիների:

 

Ազատ է արձակվել 27 կին և 10 տարեց տղամարդ:

 

Ինչպես հաղորդում է AP-ն, գրոհայինների նման արարքի պատճառներն ահնհայտ են: Որոշ տվյալներով՝ պատանդներին հաջողվել է փրկել բանակցությունների միջոցով, որոնք անցկացրել է եկեղեցին: Իսկ ըստ այլ աղբյուրների՝ գերիների ազատագրման համար վճարվել է խոշոր գումար:

 

Հիշեցնենք, որ 2015 թ. փետրվարին Հաբուր շջանում գրոհայինները հարձակվել են մի քանի քրիստոնեական գյուղերի վրա՝ գերի վերցնելով մոտ 250 մարդու: