Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հումանիտար միջանցքի մոտից նրանք հանձնվել են սիրիական բանակին:
Սիրիական Իդլիբ քաղաքում զինված խմբավորումները ազատ են արձակել 42 պատանդից բաղկացած խումբը:
Ազատ արձակված պատանդները (հիմնականում՝ կանայք և երեխաներ) ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ, որը գտնվում է Դամասկոսից 360 կմ հեռավորությամբ: Այնտեղ նրանք հանձնվել են սիրիական բանակին: «Ջեբհատ ան-Նուսրա» ծայրահեղականների խմբավորման պահանջների համաձայն, ընդամենը բաց է թողնվելու 85 hոգի, ովքեր 2014 թվականից Ջիսր-էշ-Շուգուր քաղաքում պատանդ են եղել: Պատանդների հետ փոխանակման համար երկուշաբթի օրը Յարմուկ փախստականների ճամբարից, որը գտնվում է Դամասկոսի հարավում դուրս է բերվել ավելի քան 200 ահաբեկիչ, ովքեր ուղևորվել են դեպի Իդլիբ:
Իշխանությունների և «Ջեբհատ ան-Նուսրա»-ի միջև պայմանավորվածության առաջին քայլն իրականացնելու համար նախատեսվում է տարհանել 1,5 հազար խաղաղ բնակչի շիական Էլ-Ֆուա և Կեֆեա բնակեցված վայրերից, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում: Դրանք շրջապատված են խմբավորումներով:
2016 թվականի դեկտեմբեր ամսին Հալեպից զինված խմբավորումների դուրսբերման համար իրականացվել է գործողություն, և բնակիչների մեծ մասը տեղավորվել էր իշխանության կողմից կառավարվող թաղամասերում: Սակայն պաշարման մեջ դեռ մնում է 15 հազար մարդ: