Աֆղանստանի Ղազնի արևելյան նահանգում զինված իսլամիստներն ազատ են արձակել 30 պրոֆեսորի և ուսանողի: Նրանց պատանդ էին տարել ավելի քան երկու շաբաթ առաջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

 

Տեղացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պատանդների ազատմանը նախորդել են երկարատև բանակցությունները ցեղերի ավագանու և Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Ղանդահարի համալսարանի դասախոսներն ու ուսանողներն ավտոբուսով ուղևորվում էին Քաբուլ, երբ նրանց բռնել են թալիբները:

 

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հաստատել է պատանդներին ազատելու փաստը, բայց չի ճշտել, թե արդյոք նրանց համար փրկագին է վճարվել: