«Թալիբան» շարժման զինյալներն ազատ են արձակել հինգ պատանդների, որոնք Աֆղանստանի հարավ-արեւելքի Ղազնիի նահանգի Ղանդահարի համալսարանից առեւանգած 34 դասախոսների ու ուսանողների թվում Էին: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետի վարչակազմի ներկայացուցիչը:

 

Ըստ իշխանությունների տվյալների՝ թալիբներն այդ քայլին են դիմել տեղական ցեղերի ավագների ճնշման ներքո: Ներկայում բանակցություններ են վարվում մնացած գերիներին ազատ արձակելու շուրջ:

 

Ղանդահարի համալսարանի ավտոբուսը ծայրահեղականները հունիսի 10-ին կանգնեցրել Էին Քաբուլ-Ղանդահար բանուկ մայրուղու վրա, երբ ուսումնական հաստատության աշխատակիցներն ու սաները ուղեւորվում Էին հանգստի: Դասախոսներից մեկը դիմադրություն Է ցույց տվել արմատականներին եւ վերքեր Է ստացել: Ազատ արձակելվուց հետո նրան տեղափոխել են մերձակա հիվանդանոց, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: