Աֆղանստանի Ղազնի արեւելյան նահանգում զինված իսլամիստներն ազատ են արձակել 30 պրոֆեսորների եւ ուսանողների: Նրանց պատանդ Էին տարել ավելի քան երկու շաբաթ առաջ, տեղեկացնում Է BBC-ն:

 

Տեղացի պաշտոնյաներից մեկը հայտնել Է, որ պատանդների ազատմանը նախորդել են երկարատեւ բանակցությունները ցեղերի ավագանու եւ Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Ղանդահարի համալսարանի դասախոսներն ու ուսանողներն ավտոբուսով ուղեւորվում Էին Քաբուլ, երբ նրանց բռնել են թալիբները:

 

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հաստատել Է պատանդներին ազատելու փաստը, բայց չի ճշտել, թե արդյոք նրանց համար փրկագին Է վճարվել: