Մալիի հատուկ ջոկատը սկսել է Radisson հյուրանոցից պատանդներին ազատելու գործողությունը, հաղորդում է Sky News Arabia-ն:

 

Հաղորդվում է, որ ուժայիններն ազատ են արձակել է շուրջ 20 պատանդի:

 

Հիշեցնենք՝ այսօր Մալիի մայրաքաղաքում՝ Radisson Blu հյուրանոցում, հրաձգություն է սկսվել: Պատանդ է վերցվել մոտ 170 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 9 մարդ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիում հյուրանոցի գրոհի ժամանակ զոհվել է Ֆրանսիայի քաղաքացի: