Իրաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող ԻԼԻՊ խմբավորումը ազատ է արձակել 45 գերիների: Գերիները Թուրքիայի, Նեպալի և Թուրքմենստանի քաղաքացիներ են: Նրանք հունիսի 18-ին առևանգվել էին Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքում հիվանդանոց կառուցելու աշխատանքների ժամանակ: Մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ առևանգվածներից 4 թուրքեր են, 27-ը՝ թուրքմենստանցիներ, իսկ մյուսները՝ նեպալցիներ: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ բոլոր գերիները ողջ և առողջ են, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Բաղդադի մերձակայքում և երկրի հյուսիսում: Իրաքի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ իրաքյան ուժերը նպատակադրվել են ԻԼԻՊ-ին հեռացնել Մոսուլից: Տեղեկություններ կան, որ Բաղդադի մերձակայքում և Սալահ ադ Դին մարզում օդային ռմբակոծության հետևանքով 70 զինյալներ են սպանվել: