Իրանի և Իտալիայի ավտոաչտադրողներ Iran Khodro-ն և Fiat-ը բանակցություններ են վարում Իրանում Fiat ավտոմեքենաների համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իրանա-իտալական համտեղ պալատի նախագահ Ահմադ Փորֆալլահը։

 

 

«Գործարքը դեռ չի ստորագրված, բայց երկու ավտոարտադրողների միջև բանակցությունները հաջող են ընթանում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ նշել է նա։ «Կողմերը պայմանավորվել են, որ Fiat ավտոմեքենաներն արտադրվելու են Իրանում, և դրանց մի մասն արտահանվելու է տարածաշրջանի երկրներ։ Սակայն, շեշտը դրվելու է Իրանի ներքին պահանջարկի բավարարման վրա»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Փուրֆալլահը նաև պարզաբանել է, որ արտադրությունը կգործարկվի համատեղ ներդրումների հիման վրա. «Fiat-ն ստանձնում է «նոու-հաու»-ի փոխանցման համար պատասխանատվությունն, իսկ Իրանը կապահովի ձեռնարկությունն աշխատուժով և էներգիայով։ Սակայն ներդրումների ծավալների մասին հարցն առայժմ բանակցությունների փուլում է»,- ասել է Իրանա-իտալական համատեղ պալատի նախագահը։

 

 

Ըստ նրա՝ մոդելային շարքը կներառի Fiat 500сс-ից մինչև տնտեսող շարժիչով ավելի բարձր կարգի ավտոմեքենաները։