Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Հերտայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև խաղից հետո whoscored.com-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել է ողջ հանդիպմանը, ստացել է 7.5 միավոր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սոկրատիսը՝ 8.5:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է առանց գոլերի: