Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիան» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Տոտենհեմի» դարպասը:

Whoscored-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Գոնսալո Կաստրոյին՝ 8.6: Հենրիխ Մխիթարյանն ստացել է 7.4 գնահատականը:

Goal.com-ը հայ կիսապաշտպանի խաղը գնահատել է 3.5 միավորով: