ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետագա պաշտոնավարման հարցը պարզ կլինի վաղը՝ փետրվարի 12-ին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ նախարարը. «Սպասեք մինչև վաղը, վաղը պարզ կլինի»,- նշեց նա:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին չպատասխանեց իր պաշտոնանկությանը վերաբերող հարցին:

 

Նախնական տեղեկություններով՝ վաղը՝ փետրվարի 12-ին, տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը, որից հետո էլ կհայտարարվի ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափն ու նախարարական պորտֆելների տրամադրման հարցը:

 

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ-ին է տրամադրվելու 3 նախարարական պորտֆել՝ Կրթության և գիտության, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների: