Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 14-ին կրակ են բացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերի վրա' ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի տարածքի ռմբակոծության: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արդյունքում զոհվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատի երկու մարտիկ:
Նախօրեին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:
NTV հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով, Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են պատասխանել քրդական կրակոցներին: