Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր հանրությանը, ոչ թե կուսակցությանը: Նման տեսակետ ունի իշխող՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ անցում կատարելը նոր կառավարման համակարգին կատարվում է երկրի զարգացման համար, ոչ թե կայունության ապահովման:

 

 

Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթում տեղ գտած խութերի մասին՝ վերջինս նշեց, որ միգուցե նման բաներ կային, բայց դրանից ելույթի էությունը չի փոխվում: «Նրա խոսքերը չեն կարող սուր քննադատության արժանանալ, քանի որ դրանցում ճշմարտությունն էր ասված»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

 

Մանվել Բադեյանը Սերժ Սարգսյանի ելույթից հասկացել է, որ դեռ ընտրությունների մասին մտածելու ժամանակը չէ, և պետք է յուրաքանչյուր գերատեսչություն շարունակի նույն ոգով աշխատել: «Եթե մտածենք ընտրությունների մասին, ապա դրանից տուժելու է ընթացիկ աշխատանքը»,- հավելեց Բադեյանը: