«Ժամանակ» թերթը գրում է.
Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում' ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից եւ սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել եւ ուղարկել դատարան, որովհետեւ ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է:
Իրավապահները հասկանում են, որ ԵԿՄ նախագահին նման մեղադրանքով դատարան տանելը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, եւ Մանվել Գրիգորյանը մեղադրյալից վերածվի մեղադրողի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: