Այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ակորդեոնի վիրտուոզ Մարտինաս Լեվիկիսի փակ համերգը, որը նվիրված էր Լիտվիայի անկախության 98-րդ ամյակին:

 

 

Աշխարհահռչակ երաժիշտը կատարեց Անտոնիո Վիվալդիի, Ռիչարդ Գալիանոյի, Մոցարտի, Պիացոլայի ստեղծագործություններից:

 

 

Ավելի քան 30 մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ երաժիշտն առաջին անգամ էր հայկական բեմում, բայց հայկական մշակույթին և երաժշտությանը քաջատեղյակ էր և որպես անակնկալ՝ կատարեց նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Ազգային ժողովի փոխնախագահները, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, արվեստագետներ:

 

 

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար:

 

 

Դեսպանն առանձնակի շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ աջակցության համար: