Գյումրիի «Շիրակի»՝ շվեդական ԱԻԿ-ի դեմ հայցի դատական նիստի օրը կնշանակվի հաջորդ շաբաթ: Ինչպես հայտնի է, շվեդական ԱԻԿ-ի ներկայացուցիչները «Շիրակին» մեղադրել էին սրբիչներ գողանալու մեջ: Հայկական կողմը դիմել է Ստոկհոլմի դատարան՝ անհիմն գողության մեջ մեղադրելու ու ակումբի բարի համբավը վարկաբեկելու համար:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայկական թիմի մամուլի խոսնակ Աննա Թադևոսյանն ասաց, որ դատական նիստի հետաձգման պատճառն ընդամենը դատարանի զբաղվածության խնդիրն է:
Մեր այն դիտարկմանը, թե ո՞րը կլինի մեր ֆուտբոլային ակումբի հաջորդ քայլը, եթե դատարանի որոշումը հօգուտ հայկական կողմի չլինի, Թադևոսյանը նշեց, որ Շվեդիայում ունեն իրավաբան, ով զբաղվում է այդ հարցով: