Աշխարհահռչակ Nike ընկերությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ՝ այն բանից հետո, երբ մարզիկը քննադատել է նույնասեռականներին: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը:
Ավելի մաղ Պակյաոն հայտարարել էր. «Եթե մենք պաշտոնապես ընդունենք նույնասեռականների ամուսնությունները, կդառնանք կենդանիներից ավելի վատը»:
«Կարծում ենք՝ Պակյաոյի հայտարարությունը զզվելի է: Nike ընկերությունը դեմ է սեռական փոքրամասնությունների նկատմամբ ցանկացած խտրականության: Մեր գործնական հարաբերություները Մենի Պակյաոյի հետ այսքանով ավարտված են»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: