Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմուդի «Բորուսիան» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին»: 64-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեղինակեց խաղի միակ և հաղթական գոլը:
Դիմակայությունն առանց միջադեպի չավարտվեց: 65-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերը դադարեցրեց խաղը: Մրցավար հեռացրեց դաշտի տերերի մարզչին, սակայն վերջինս հրաժարվեց հեռանալ, արդյունքում մրցավարը դադարեցրեց խաղը, որը վերսկսվեց մոտ տասը րոպե հետո:
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը 51 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: