Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ժնևում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Նախքան հանդիպմանն արձանագրած արդյունքների պաշտոնական հրապարակումը, նշենք, որ հասարակությանն օպերատիվ տեղեկատվություն էին մատուցում և՛ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, և՛ լրագրող Արտակ Ալեքսանյանը:
Հետաքրքրական է, որ Արտակ Ալեքսանյանն ակտիվ էր և՛ ֆեյսբուքյան տիրությում, և՛ թվիթերում՝ գրառումներ անելով հայերեն և անգլերեն, որոնց կից հրապարակում էր նաև լուսանկարներ կայացած հանդիպումից:
Հանդիպման մասին առավել ուշագրավ գրառումներ կատարեց Ալեքսանյանը, որոնցից պարզ է դառնում, որ նախագահ Սերժ Սարգսյանը, նախքան Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, կարճատև զրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:
Նախագահների հանդիպումը կայացել է Ժնևի՝ ՄԱԿ-ի գրասենյակում:
Հանդիպման առաջին հատվածում բանակցությունների սեղանի շուրջ են նստել երկու երկրների նախագահներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Սրան հաջորդել է նախագահների առանձնազրույցը, որից հետո երկու երկրների նախագահները զրույցը դրսում է շարունակվել: Հրապարակված լուսանկարում հակառակորդ պետությունների ղեկավարները ժպտում են:
Լուսանկարներն Արտակ Ալեքսանյանի և Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջերից:
Աղավնի Սուքիասյան