Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները' յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ' կանանց և տղամարդկանց համար:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնացի 14 մարզիկ' գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հանրապետությունը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պավիրակությամբ առաջին անգամ է մասնակցելու: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
Հայ հրաձիգները փետրվարի 22-ին ժամը 13:00-ին կլինեն Զվարթնոց օդանավակայանում` ժամը 16:00-ին Հունգարիայի Գիոր քաղաք մեկնելու համար և կվերադառնան փետրվարի 28-ի լույս 29-ի գիշեր ժամը 01:30-ին:
Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ և հրացան ձևերում կկիրառվեն «խառը թիմային» վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: Վերոնշյալ մարզիկների խառը թիմային վարժությունները տեղի կունենան հունվարի 27-ին' ատրճանակ վարժությունը ժամը 13:30-14:00-ին, իսկ հրացանը' ժամը 15:00-15:30-ին, այնուհետև տեղի կունենան վերջիններիս եզրափակիչները:
Փետրվարի 23-ին տեղի կունենա առաջնության օֆիցիալ բացման արարողությունը և պարապմունքը:
Մրցաշարի արդյունքներին կարող եք օնլայն հետևել, նկարներ և տեսանյութեր տեսնել results.sius.com, www.esc-shooting.org և www.issf-sports.org կայքերում:
Ստորև ներկայացված են Հայաստանը ներկայացնող 14 մարզիկները և նրանց կրակի ժամանակացույցը: երջինս ներկայացված է ըստ Հունգարիայի ժամային գոտու. Հունգարիան Հայաստանից հետ է 3 ժամով: