Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: